Բռնցքամարտիկ Նաիր Մելիքյանը Հայաստանում հերթական հաղթանակն է գրանցել Ararat fight 2 K-1 և մուայ թայ առաջնությունում: Վրաստանը ներկայացնող ջավախքցի մարզիկը մենամարտում էր Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող Աբդել Ֆաթիզադենի հետ:
Մայիսի 18-ին, Երևանում անցկավեց Ararat fight 2 K-1 և մուայ թայի միջազգային առաջնություն, որին մասնակցում էին՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Լիբանանի և այլ պետությունների մարզիկները:
Վրաստանը ներկայացնող Նաիր Մելիքյանը 71 կգ քաշային կարգում պայքարում էր իրանցի մարզիկի դեմ, որ մինչ այս ոչ մի պարտություն չէր ունեցել:
Բոլորովին վերջերս, մայիսի 4-ին Թբիլիսիում կայացած խառը մարտարվեստի Titan Global Championship-ի առաջնությանը Հայաստանը ներկայացնող ջավախքցի Նաիր Մելիքյանը վայրկյանների ընթացքում կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ:
2019 թվականի փետրվարի 24-ին Երևանում առաջին անգամ կայացած խառը մենամարտերի MIX Fight մրցաշարում Վրաստանը ներկայացնող Նաիր Մելիքյանը 20 վայրկյանում առավելության հասավ մրցակցի նկատմամբ և բացարձակ հաղթանակ գրանցեց:
2018-ի փետրվարին նա նվաճեց չեմպիոնի գոտին Հայաստանում կայացած առաջնությունում, որտեղ հաղթանակի համար պայքարում էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի իսլամական հանրապետության մարզիկները:
2017 թվականի հուլիսին Բաթումիում անցակացվող World martial arts festival – ին (Համաշխարհային մարտարվեստի փառատոն) Նաիր Մելիքյանը նվաճել էր իր առաջին գոտին:
Նաիր Մելիքյանը քիք-բոքսինգ մարզաձևում չեմպիոն է ճանաչվել նաև 2013, 2014, 2015, 2016 թվականներին Վրաստանի և միջազգային տարբեր մրցաշարերում։