Այսօր՝ օգոստոսի 7-ին, Երևանում Համահայկական խաղեր 2023-ում Ախալքալաքի վոլեյբոլի հավաքականը 3։2 հաշվով հաղթեց Կրասնոդարի թիմին։ Թիմը կշարունակի պայքարը Հայաստանի լավագույն թիմի կոչման համար, դրա համար մնում է հաղթել եւս երկու թիմերի։

Սա Ախալքալաքի ներկայացուցիչների առաջին հաղթանակն է մինչ այժմ։ Այսօր կկայանա նաեւ ֆուտբոլային հանդիպում, որտեղ Ախալքալաքի թիմը կպայքարի Հայաստանի լավագույն թիմի կոչման համար։

«Ոգևորությունը շատ բարձր է, մենք հաղթեցինք շատ ուժեղ թիմի: Իհարկե, մենք հաղթանակներով կվերադառնանք»,- ասաց Սպորտի և կրթության ծառայության ներկայացուցիչ Ակակի Մելիքիձեն։

Ախալքալաքի մունիցիպալիտետից Հայաստան-2023 թվականի Համահայկական խաղերին մեկնել են 57 մարզիկներ, ովքեր հանդես են գալիս 8 մարզաձեւերում։ Ախալքալաքի ընդհանուր պատվիրակությունը 65 հոգուց էր բաղկացած, սակայն Երեւանում նրանց միացան նաեւ Ախալքալաքից Երեւան տեղափոխված մարզիկներ։

Ախալքալաքը Համահայկական խաղերին կմասնակցի հետևյալ մարզաձևերում.

  • վազք
  • բազկամարտ
  • լող
  • շախմատ
  • սեղանի թենիս
  • վոլեյբոլ
  • ֆուտբոլ