Այսօր, մայիսի 18-ին, ազգային տարազի Համաշխարհային օրվա կապակցությամբ «Ջավախք» և «Մուրջի» պարային համույթների ղեկավարությամբ Ախալքալաքում անցկացվեց վրացական ու հայկական տարազների հրավառություն:

Վաղ առավոտից Ախալքալաքի փողոցներն անսովոր մարդաշատ էր ու գունեղ: Ազգային տարազներով շրջող պատանիներն ու երիտասարդները յուրօրինակ հագուստներով իրենց ազգային տարազներն էին ցուցադրում:

Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն, «Ջավախք» ազգագրական համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանի և «Մուրջի» համույթի պարուսույց Գիորգի Մետրեվելիի նախաձեռնությամբ Ախալքալաքում տեղի ունեցավ հայկական ու վրացական տարազների շքերթ, ինչպես նաև համերգ:

Մշակույթի տան դիմաց էին հավաքվել քաղաքի ու շրջանի գյուղերի գրեթե բոլոր պարային համույթներն ու խմբերը: Յուրաքանչյուր համույթ վանկարկում էր իր գյուղի ու համույթի անունն, այդպիսով փորձելով հանդիսատեսի ուշադրությունն իր վրա սևեռել:

Այնուհետև, Ախալքալաքի տեղական իշխանությունների առաջնորդությամբ մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Խաս Բախչա այգի, որտեղ և համույթները հանդես եկան ամենատարբեր պարային համարներով, միաժամանակ ցուցադրելով իրենց ազգային տարազը:

Արդեն երրորդ տարին է, ինչ Ախալքալաքում ազգային տարազի օրն առանձնակի շուքով են նշում:

taraz1
taraz4
taraz7
taraz10
taraz11
taraz2
taraz12
taraz13
taraz9
taraz6
taraz14
taraz3
Աղունիկ Այվազյան