Այսօր, մայիսի 16-ին, Ախալքալաքում նշվեց Եվրոպայի օրը Խաս Բախչա քաղաքային զբոսայգում:

Ախալքալաքում Եվրոպայի օրը նշվեց՝ համերգով, սպորտային ներկայացումներով, սեփական արտադրանքի ցուցադրություններով, փուչիկներով, դրոշակներով և յուրովի պատկերազարդված ճանապարհային նշագծումներով:

Ախալքալաքում տեղի ունեցող իրադարձությունները կազմակերպվում են Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Սամցխե-Ջավախքում ՆԱՏՕ-ի և Եվրամիության կենտրոնի կողմից: Մասնակցում էին՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի PITA երիտասարդական կազմակերպությունները, Ախալքալաքի զարգացման խումբը (LAG), Ապագայի տունը, Վրաստանի օմբուդսմենի Ախալքալաքի գրասենյակը, Ջավախքի ազգային պարկի գրասենյակը և այլն: Միջոցառումների շարքն ավարտվեց հեծանվավազքով:

1

2

3

4

6

5

7

8

10

11

9

12