Այս տարի պետական ֆոնդից շրջաններում ենթակառուցվածքային նախագծերի համար հատկացումները կատարվել են պայմանով. յուրաքանչյուր նախագծի գումարը եթե կկազմի 100 000 լարիից բարձր, ապա ծախսերի 47 տոկոսը պետք է կատարվի տեղական բյուջեից:

Նախկինում տեղական բյուջեի պարտադիր համաֆինանսավորման բաժինը կազմում էր ընդամենը 5 տոկոս:

«Որպեսզի պետության կողմից վերահսկողությունն ավելի խիստ լինի, կառավարությունը նման մոդել է մշակել: Գումարը մնում է նույնը, ուղղակի շրջանի մասնակցությունն ու պետական վերահսկողությունն է ավելանում»,- ասաց Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:

2017 թվականին պետական հատկացումներով և տեղական բյուջեի միջոցներով՝ 53/47 հարաբերակցությամբ շրջանում կիրականացվի 9 նախագիծ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 4 911 000 լարի: Պետական կենտրոնացված և կոնկրետ նպատակային հատկացումները կազմում է 2 611 000 լարի, իսկ տեղական բյուջեի հատկացումները՝ 2 300 000 լարի:

Գրեթե 5 միլիոն լարի ուղղվելու է Ախալքալաքի շրջանում ասֆալտապատման, խմելու ջրի ջրատարների բարեկարգման և մանկապարտեզների կառուցմանը: Ստորև յուրաքանչյուր նախագիծ ներկայացնում ենք առանձին.

1.Քաղաք Ախալքալաքում Կամոյի և Մելիքիձե փողոցների ասֆալտապատում: Այս նախագծի ընդհանուր գումարը կազմում է 794 123 լարի, որից 417 841-ը պետական հատկացում է, իսկ 376 282 լարի տեղական բյուջեից:

2.Բորժոմ-Բակուրիան-Ախալքալաք (մասնավորապես Բարալեթ-Կոչիո-Ալաթուման-Բեժանո) ճանապարհի ասֆալտապատում: Ընդհանուրը՝ 1 637 843, որից 861 778 պետական ֆոնդից է, իսկ 776 065 լարին տեղական բյուջեից:

3.Կոչիո գյուղի խմելու ջրատարի մագիստրալի վերանորոգում: Ընդհանուրը՝ 268 131 լարի, որից 141 081 պետական ֆոնդից, իսկ 127 050 տեղական բյուջեից:

4.Կարտիկամ գյուղի խմելու ջրատար մայրուղու ռեկոնստրուկցիա, ընդհանուրը՝ 127 108 լարի, պետական ֆոնդ՝ 66 880, տեղական բյուջե՝ 60 228 լարի:

5.Կարծախ գյուղում մանկապարտեզի կառուցում՝ 280 795 լարի, պետական ֆոնդից՝ 147 745 լարի, իսկ 133 050 լարի տեղական բյուջեից:

6.Ախալքալաքի մարզադաշտի բարեկարգում և սանհանգույցի կառուցում՝ 160 697 լարի, պետական ֆոնդից՝ 84 550 լարի, իսկ տեղական բյուջեից՝ 76144:

7.Ախալքալաքի բազմահարկ շենքերի (Աղմաշենեբելի 35, 37 և 39, Երևանյան 35 և 41, Կեցխովելի 1, Մաշտոցի 81 և 83, Ազատության 97) բակերի ասֆալտապատում՝ 699 687 լարի, 368 152 լարի պետկան ֆոնդից և 331 535 լարի տեղական բյուջեից:

8.Ախալքալաք-Դիլիսկա-Չունչխա ճանապարհի ասֆալտապատում՝ 624 661 լարի, որից 328 676 լարի պետական ֆոնդից, իսկ 295 985 լարին տեղական բյուջեից:

9.Ախալքալաքի Թումանյան փողոցի վերանորոգում՝ 370 532 լարի, որից 194 961 լարին պետական ֆոնդից, իսկ 175 571 լարին տեղական բյուջեից:

Անկախ աուդիտից բացի այս նախագծերի իրականացման աշխատանքները կվերահսկի նաև պետական հատուկ հանձնաժողովը:

Jnews-ն առաջիկա հրապարակումներում առանձին-առանձին կանդրադառնա նշված նախագծերից յուրաքանչյուրին:

Աղունիկ Այվազյան