Ախալքալաքի շրջանում արդեն կկազմվեն «Օգնություն գյուղին» ծրագրի աշխատանքների հաշվարկները:

Հաշվարկները կազմելու տենդեր-մրցույթը նախնական տվյալների համաձայն հաղթել են տեղի անհատ ձեռնարկատերեր «Rapael Raisian» և «Gevorg Ghalivonjian»-ը, սակայն որպեսզի նրանց հետ պայմանագիր կնքեն, նրանք պետք է ներկայացնեն լրացուցիչ փաստաթղթեր: Երկու ձեռնարկատերերն էլ տեղացի են:

Ախալքալաքի Շրջանային Վարչության էկոնոմիկայի և ենթակառուցվածքների բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի խոսքով, հաշվարկների կազմումը արդեն բաժանված է երկու տենդերի, քանի որ նույն մարդը չէր կարող մեկ ամսվա ընթացքում կատարել այդքան մեծ փավալի աշխատանք:

«Երկու տենդեր-մրցույթն էլ արդեն անցկացվել է: Հաղթողները դեռ չեն ճանաչվել: Քանի որ երկու ընկերություններն էլ մրցույթներում հաղթել են իջեցնելով սկզբնական գումարը ավելի քան 20% -ով: Ընկերությունները պետք է ապացուցեն, ներկայացնեն փորձագիտական եզրակացություն, որ կարող են տվյալ գումարով իրականացնել այդ աշխատանքները: Միակ այդպիսի ընկերությունը, որը տալիս է նման փաստաթուղթ գտնվում է Թբիլիսիում», – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Այդ փաստաթուղթը ներկայացնելու համար ընկերությունները ունեն 10 օր ժամանակ:

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ 5000 լարի գումար արժողությունից պակաս աշխատանքները տրվում էին պայմանագրի համաձայն, այս տարի տենդեր-մրցույթներ կհայտարարվեն բոլոր աշխատանքների իրականացման համար:

Հաշվարկները կազմելուց հետո, բոլոր աշխատանքները համալրվում են և միայն դրանից հետո հայտարարվում է տենդեր-մրցույթ: Նմանատիպ աշխատանքները տարբեր գյուղերում կընդգրկվեն մեկ տենդերի մեջ:

«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվող բոլորը աշխատանքները պետք է ավարտվեն մինչ 2016 թ.-ի հոկտեմբերի 15-ը:

Շուշան Շիրինյան