«Ջավախ Ավտո Գզա» ընկերությունում, որը կատարում է Աղմաշենեբելի փողոցի և Կարծախի մայրուղու փոսային նորոգումները խոստացել էին, որ մինչև մայիսի 31-ի առավոտը փոսերը լրիվ կասֆալտապատվեն, բայց աշխատանքները ավարտված են կիսով չափ:
Կարծախի մայրուղու վրա փոսերը արդեն “կարկատված են”, սակայն Աղմաշենեբելի փողոցում, որի վրա շատ է երթևեկությունը և փոսերը շատ են խոչընդոտում մեքենաների շարժին, ստեղծելով վթարային իրավիճակ, ոչ բոլոր փոսերն են փակ: Սակայն փոսերի մազութապատված եզրերը հույս են տալիս, որ շուտով դրանք կփակվեն: