Վրաստանի ՆԳՆ-ն ապրիլի 3-ի գիշերը Թբիլիսիում՝ «Լագունա Վերե» մարզահամալիրի տարածքում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալել է 5 հոգու։
Գերատեսչության տվյալներով՝ կազմակերպություններից մեկում վիճաբանություն է բռնկվել մոտ 20 հոգու միջեւ։ Ավելի ուշ այն վերաճել է ֆիզիկական բախման, ապա երկու կողմերն էլ կրակ են բացել։ Արդյունքում 2 մարդ է մահացել, 4-ը՝ վիրավորվել։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի հոդվածների՝ դիտավորյալ սպանություն, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց կողմից ծանրացուցիչ հանգամանքներում, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, դիտավորյալ սպանության, հանցագործությունը թաքցնելու և դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածների համաձայն:
Մահացածները գործարարներ Վախթանգ Գուրգենիձեն և Կոնստանտին Քոբուլիան են։ Վերջինս էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Քոբուլիայի եղբայրն է։