2020 թվականից յոթ երկրներում կհայտնվեն Վրաստանի տնտեսական դեսպանորդները, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Ղվթիսիաշվիլին:
Նրա խոսքով, Վրաստանի տնտեսական դեսպանորդները կաշխատեն ԱՄՆ-ում, Գերմանիայում, Թուրքիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում եւ Միացյալ Թագավորությունում:
Վրաստանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է մրցույթ տնտեսական դեսպանորդի պաշտոնի համար, եւ ներկայումս մրցույթին մասնակցում է 50 մարդ` յոթ հաստիքի համար:
Թեկնածուների ընտրությունից հետո, հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները հարցազրույց կանցկացնեն նրանց հետ, որին կմասնակցեն բիզնես ոլորտի ներկայացուցիչները:
Ղվթիսիաշվիլին նշել է, որ ծրագիրը դևռևս փորձնական (պիլոտային) նախագիծ է: Թեկնածուների ընտրության գործընթացը կավարտվի աշնանը, որից հետո ապագա դեսպանորդների համար կանցկացվի թրեյնինգ, եւ նրանք կսկսեն իրենց գործունեությունը 2020 թվականից:
Այս պահին, Վրաստանի յուրաքանչյուր դեսպանատանը կա առեւտրական ատաշե, որը պատասխանատու է տնտեսական գծով: Այս ատաշեն ունի աշխատանքի կոնկրետ ծրագիր` երկրի տարածման, արտահանման խթանման, վրացական արտահանողների իրավունքների պաշտպանության, ներդրումների շահագրգռման եւ Վրաստան ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման նպատակով:
Միեւնույն ժամանակ, փորձնական նախագիծը նպատակ ունի հետագայում փոխարինել առեւտրական ատաշեներին տնտեսական դեպանորդներով: