Վրաստանում Fresco սուպերմարկետների ցանցի խանութներում կարելի է վճարել կրիպտոարժույթներով, – հայտնում է խանութի ֆեյսբուքյան էջը:
«Վրաստանում առաջին անգամ հոկտեմբերի 24-ից Fresco-ի ցանկացած սուպերմարկետում կարելի է ապրանքներ գնել կրիպտոարժույթով, շուրջօրյա և շաբաթը յոթ օր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վճարումը հնարավոր է կատարել CityPay տերմինալների միջոցով՝ Bitcoin, Bitcoin Cash, Bitcoin Gold, Zcash, Litecoin կրիպտոարժույթներով։ Մոտ ապագայում նախատեսվում է համակարգում ավելացնել նաև Ethereum կրիպտոարժույթը։
«Դուք կարող եք ցանկացած ապրանք գնել կրիպտոարժույթի համար լավագույն փոխարժեքով՝ արագ, հեշտ և անվտանգ», – նշված է խանութի ֆեյսբուքյան էջում: