Վրաստանի խորհրդարանի վեց պատգամավորներ լքել են «Վրացական երազանք» կուսակցությունը: Այս մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գորիի եւ Կասպիի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Գիորգի Խոջևանիշվիլին:
Խոջևանիշվիլիի հետ միասին կուսակցությունը լքել են պատգամավորներ՝ Բեքա Լիլուաշվիլին, Աննա Բուճուկուրին, Ալեքսանդրե Մոծերելիան, Միխեիլ Դաուշվիլին և Շալվա Կերեսելիձեն:
Ըստ Գիորգի Խոջևանիշվիլիի, այս մարդիկ Գիորգի Գախարիայի թիմի անդամներն են, եւ այսօրվանից կանցնեն կուսակցության կառուցման փուլին: Նրանք կշարունակեն աշխատել խորհրդարանում՝ որպես անկախ պատգամավորներ: