Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով կա ձնահյուսի վտանգ: Նշված հատվածում արգելվում է բոլոր տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Ինչպես հայտարարում են Ավտոճանապարհային վարչությունից, ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: