Այսօր քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիի Վակեի այգում բողոքի ցույցով դիմավորեցին «Անմահ գնդի» երթի մասնակիցներին։

«Մայիսի 9-ը հաղթանակի օր» կարգախոսով ցույցեր էին անցկացնում մի քանի կազմակերպություն։ «Անմահ գնդի» ցույցի մասնակիցները կարմիր դրոշներով էին և կողմնակից՝ Ռուսաստանի և Վրաստանի «ընկերության»։ Այսօր առավոտվանից նրանք հավաքված էին հաղթանակի այգու դիմաց և շնորհավորանքներ էին հղում պատերազմի վետերաններին։

5

«Անմահ գնդի» երթը Ռուսաստանի կառավարության կողմից հիմնված ավանդույթ է, որով վերջին տարիների ընթացքում տոնում են ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը։

papik

Վրաստանի «Ազգային միությունը» բողոքում է. «Հարգում ենք բոլորին, ովքեր պատերազմել են, բայց սա ուրախություն տոնելու օր չէ, սա սգո օր է, և մենք բողոքում ենք «Անմահների գնդի» երթը Թբիլիսիում», – ասաց ակտիվիստներից մեկը։

Վակեի այգու մոտ “Անմահ գնդի” մեկ այլ կոնտրակցիա էր անցկացվում «Ոչ Պուտինի կառավարմանն» ուղղությունը։ Նրանք բողոքում էին ռուսական օկուպացիայի դեմ, հանդես գալով օգոստոսյան պատերազմի հերոս Գիորգի Անծուխելիձեի և այլ նկարներով։

march

Ակցիային մասնակցում էր նաև Թբիլիսի Սակրեբուլոյի անկախ պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին, ով նշեց.

«Ինձ համար մայիսի 9-ը հաղթանակի օր չէ, այլ սգո, որովհետև Վրաստանի վրա շատ թանկ է նստել ֆաշիստների դեմ պայքարը։ 300 000 անմեղ զոհ ենք ունեցել այս պատճառով, և ես հենց դա եմ սգում»։

2

«Ոչ Պուտինի կառավարմանը» ցույցի նպատակն «Անմահ գնդի» երթի խափանումը չէր, այլ ընդհակառակը, եվրոպական և ամերիկյան կարծիքների խաղաղ արտահայտումը։

Ակտիվիստները բողոքի ցույցը սկսեցին Ուկրաինայի դեսպանատան մոտից, այնուհետև համախմբվելով շարժվեցին դեպի Հաղթանակի զբոսայգի։

1

“Անմահ գնդի” մասնակիցներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին պատերազմի վետերաններին։

4

Ռիմա Մառանգոզյան