Վրաստանի և Եվրամիության էներգահամակարգերը Սև ծովի ընդհատակի երկայնքով կմիացվեն բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով: Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, էլեկտրահաղորդման գծերի անցկացումն այն նախագծերից մեկն է, որը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Բրյուսելում Վրաստանի և ԵՄ Ասոցացման խորհրդի նիստում:

Թուրնավան հայտարարել է, որ նախագիծը, որի գաղափարը ներկայացվել էր երկու-երեք տարի առաջ, ունի պատմական նշանակություն: Սուզանավային մալուխը կօգնի ծածկել Վրաստանի էլեկտրաէներգիայի աճող կարիքները:

«Համաշխարհային բանկը հաստատել է իր պատրաստակամությունը ամբողջությամբ ֆինանսավորելու նախագծի տնտեսա—տեխնիկական իրագործելիության ուսումնասիրությունը: Եվ այս մասին մենք արդեն տեղեկացրել ենք մեր բարեկամներին և գործընկերներին: Մեզ համար չափազանց կարևոր է, որ հենց եվրոպական ընկերություններն են մասնակցել այս նախագծի իրականացմանը», – ընդգծել է նախարարը:

Նշենք, որ էլեկտրահաղորդման գիծը, որը կկապի Վրաստանը ԵՄ-ի հետ, նույնպես դիտարկվում է որպես էներգետիկ շուկան դիվերսիֆիկացնելու հնարավորություն: Նախագիծը կնվազեցնի Թբիլիսիի էլեկտրաէներգիայի և էներգիայի մատակարարումների կախվածությունը հարևան երկրներից՝ Ռուսաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից: