Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց միավորված ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում: Ընդդիմությունը բողոքում է ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի՝ որպես վարչապետ ընտրվելու դեմ:
Ինչպես հայտարարել է «Միասնական ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլիին, վրաց հասարակությունը չի համակերպվի Գախարիայի վարչապետությանը: Ըստ նրա խոսքերի, բնակչությունը դեռ չի բուժել վերքերը հունիսի 20-ի դեպքերից հետո, և բողոքի ակցիաներն ակտիվանալու են կապված Գախարիայի վարչապետի պաշտոնին նշանակելու հետ:
Ըստ նրա, բողոքի ցույցերի ֆոնին խորհրդարանը սեպտեմբերի 8-ին վստահություն կհայտնի նոր կառավարությանը:
«Ես դեռ ոչինչ չեմ կարող ասել, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Իհարկե, կիրակի օրը կլինի բողոքի մեծ օր, քանի որ կիրակի օրը «Վրացական երազանքը» նախատեսում է հաստատել Գախարիային որպես վարչապետ, և, բնականաբար, մեր բողոքը կլինի շատ բարձր և ուժեղ», – ասաց «Ազգային շարժման» անդամը: