Մայիսի 5-ի երեկոյան Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղում 81-ամյա Ս. Բերիկյանը այրվել է իր արտում՝ այնտեղ մաքրություն անելուց եւ հավաքածն այրելուց հետո: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնել) համաձայն:
Բավրայում մահացած Ս. Բերիկյանի համագյուղացիների խոսքերով, նա առանձնապես առողջական խնդիրներ չի ունեցել, եւ առողջությունը չէր կարող լինել նրա մահվան պատճառը:
Օրվա երկրորդ կեսին Ս. Բերիկյանը մաքրել է իր տնից ոչ հեռու՝ գետակի մոտ գտնվող սեփական հողատարածքը, որից հետո որոշել է այրել հավաքված աղբը:
Համագյուղացիները նրան հայտնաբերել էին արդեն մահացած: