Վրաստանում այսօր պաշտոնապես բացվեցին արդեն ավանդույթ դարձած Եվրոպայի օրերը, որոնք կշարունակվեն մինչև մայիսի վերջ: Վրաստանում Եվրոպայի օրերը նշվում են արդեն 7-րդ անգամ:

Մայիսի 5-ին, Թբիլիսիի Ռիղեի այգին վերածվել էր «Եվրագյուղի» և ողջ օրվա ընթացքում անցկացվեցին տեղեկատվական և ժամանցային միջոցառումներ:

1

Միջոցառմանը մասնակցում էին Եվրամիության անդամ պետությունները և Եվրամիության ծրագրերը:

Եվրոպայի օրվա միջոցառմանը ներկայացվեցին երաժշտական համարներ, ընտանեկան ժամանցային ակտիվություններ, բազմազան խաղեր, ինչպես նաև վրացական և եվրոպական հեքիաթների թատերական ներկայացումներ:

3

ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի տեղեկությամբ, այս տարվա Եվրոպայի խաղերն առանձնանում են յուրահատուկ մասշտաբով:

Եվրոպայի օրերի շրջանակներում այս տարի արդեն 6-րդ անգամ մանկավարժների համար անցկացվելու է «Ուսուցիչը՝ ուղեկից դեպից Եվրոպա» խորագրով սեմինար: Դասընթացին ներկա է գտնվելու Վրաստանի շրջաններից և Թբիլիսիից 150 մանկավարժ:

2

Եվրոպայի օրերի շրջանակներում նախատեսված միջոցառումներին մասնակցելու է լայն հանրությունը, գործադիր իշխանության, դիվանագիտական կորպուսի և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, հրավիրված փորձագետներ: Անցկացվելու են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի շրջաններում, ընդհանուր՝ մոտ 80 միջոցառում:

Ռիմա Մառանգոզյան