Վրաստանի քաղաքացիները կկարողանան այցելել Շենգենյան գոտի առանց մուտքի արտոնագրերի, և մեկնել Արևմտյան Եվրոպայի 30 երկիր, առանց մուտքի արտոնագրի` 90 օրով 180 օրվա ընթացքում:

Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր կկարողանան առանց մուտքի արտոնագրերի այցելել Շենգենյան գոտու ԵՄ երկրներ` Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Էստոնիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Հունաստան, Ֆրանսիա, Սլովենիա, Սլովակիա, Հունգարիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Չեխիա: Եվրամիության ոչ անդամ երկրներից Վրաստանի քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրերի կընդունեն Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան, ինչպես նաև Շենգենյան գոտու թեկնածու երկրներ` Բուլղարիան, Կիպրոսը, Ռումինիան և Խորվաթիան:

Մուտքի արտոնագրային ռեժիմը Շենգենյան գոտում Վրաստանի մոտ պահպանվել է միայն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հետ:

Վրաստանի բանակցությունները ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի համար սկսվել էր դեռ 2012թ.-ի ամռանը: Այնուհետև Վրաստանը իրագործեց մուտքի արտոնագրերի ազատականացման ծրագիր:

2015 թ.-ի դեկտեմբերին, Եվրահանձնաժողովը դրական գնահատեց Վրաստանի գործողությունները մուտքի արտոնագրերի ազատականացման ծրագրի վերբերյալ: Եվ այսօր արդեն Եվրախորհրդարանը որոշում ընդունեց, առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի մասին Վրաստանի հետ:

Եվ որպեսզի առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը արդեն սկսի գործել գործնականում կպահանջվի որոշակի ժամանակ տեխնիկական բարելավումների համար, ամենայն հավանականությամբ, ռեժիմը կսկսի գործել մարտ ամսի վերջին կամ ապրիլի սկզբին: