Դիմակ կրելու մասին կարգավորումն այս փուլում կգործի ընդամենը մինչև հուլիսի 15-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին:

Իսկ թե ինչ կարգավորումներ կգործեն հուլիսի 15-ից հետո, ըստ նրա՝ կորոշվի համաճարակաբանական իրավիճակի և փորձագետների խորհուրդների հիման վրա:

«Մեր կողմից ներկայացված օրինագծի հիմնական նպատակը ոչ թե որևէ մեկին պատժելն է, այլ կանխարգելումը, որպեսզի առավելագույնս զսպել կորոնավիրուսի տարածումը: Հասարակական այնպիսի վայրերում, ինչպիսիք են պուրակները, բաց տարածքները, փողոցը՝ դիմակներ կրել պետք չէ: Ինչ վերաբերում է փակ տարածքներին, որոնք նախատեսված չեն մասնավոր սեփականության համար, ապա այստեղ պարտադիր է դիմակներ կրելը: Դիմակներ կրելը պարտադիր է ծառայություններից օգտվելիս, մանրածախ առևտրի օբյեկտներում, փակ հասարակական վայրերում, ինչպես նաև հասարակական տրանսպորտով և տաքսիով ճանապարհորդելիս: Սա վիրուսի տարածումը զսպելու արդյունավետ մեխանիզմներից մեկն է», — ասել է Օխանաշվիլին: