Հոկտեմբերի 31-ի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Միասնական ազգային շարժման» մեծամասնական թեկնածու Մելիք Ռաիսյանը քվեարկեց «հանուն արդարության»:
Մելիք Ռայիսյանը քվեարկել է առավոտյան ժամը 11:35-ին՝ Ախալքալաքի №18.40.01 ընտրատեղամասում:
«Ես իմ ձայնը տվեցի արդարության համար: Որպեսզի խաղաղություն լինի, Վրաստանը դառնա ժողովրդավարական երկիր, բոլոր ժողովուրդները, ովքեր ապրում են Վրաստանում, կարողանան իրենց ձայնի միջոցով ղեկավարման հասնեն, ոչ թե հատուկ ծառայությունների քմահաճույքով: Մարդիկ հուսաթափ են կապված համավարակի և Արցախի պատերազմի պատճառով», – JNEWS-ի հետ զրույցում նշեց Մելիք Ռաիսյանը: