Հունիսի 17-ին Ախալցիխեում ընթացավ Off-Road ամենագնացների մրցույթ, որին մասնակցում էին 35 վարորդներ, Հայաստանից ու Վրաստանից: Մրցաշարն սկսվեց առավոտյան 10:00-ին և տևեց մինչև երեկոյան 18:00-ն:
avtodrayvvv

avto1

Նախօրոք հատուկ դժվար ու խրթին ճանապարհ էր ստեղծվել, որը վարորդները պետք է հաղթահարեին մաքսիմում 40 րոպեում:
Մրցաշարի հաղթողները պարգևատրվել են մրցանակներով ու պատվոգրերով:
avto3

avto2

Off-Road-ի մրցույթին Ախալքալաքից մասնակցում էին երկու վարորդներ Գիորգի Զազաձեն և Արսեն Կարապետյանը: Գիորգի Զազաձեն C0 դասում գրավել է երկրորդ տեղ:

avto

avto5

Արսեն Կարապետյանը մրցանակային տեղ չի գրավել:
«Արդեն երկու անգամ է ոչ մի տեղ չեմ գրավում, նորից մեքենաս ջարդեցի: Տպավորված եմ, ինձ համար մեծ անակնկալ էր, պարզվեց 200-ից ավելի մարդիկ, պարզապես այս սպորտաձևի սիրահարներ եկել էին մեզ երկրպագելու: Այնքան լավ էր կազմակերպված մրցույթը, մարդկանց անվտանգությունը, ամեն ինչ հաշվի էր առնված»,- Jnews-ի հետ զրույցում ասաց ամենագնացների մրցույթի մասնակից Արսեն Կարապետյանը:

drayv

avtodrayv Axalcxa

avto4

Աղունիկ Այվազյան