Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը վերանորոգում է «Սաքմիլսադենմշենեբելի» ընկերությունը: Այսօր ընկերության աշխատանքը պետք է ուսումնասիրի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը: Առավոտվանից այս հատվածում վերականգնողական աշխատանքները վերսկսվել են նոր եռանդով: Աշխատողներին նույնիսկ բաժանվել են շինարարական սաղավարտներ եւ բաճկոններ:

doroga_ninocminda

Այս հատվածում այսպիսի ակտիվ աշխատանք չի դիտարկվել 2018 թվականի հուլիսից՝ վերականգնման գործընթացի սկզբից: Շինարարները պատրաստվում են հանդիպել եւ ներկայացնել գործընթացը Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեին: Նախարարի տեղակալը գալիս է, որպեսզի զննի կոնկրետ տվյալ հատվածի վերականգնման աշխատանքները, ինչպես նաեւ լրագրողների համար մամուլի ասուլիս կտա Նինոծմինդայի քաղաքապետարանում:

doroga_bavra_1

Այս հատվածի վերականգնման աշխատանքները վերսկսվել էին մոտ 7-10 օր առաջ: Տաքսու վարորդները, որոնք գալիս են ամեն օր, ասում են, որ վաղ առավոտյան ակտիվ աշխատանք չեն տեսնում եւ երեկոյան էլ դա այդպես չէ: Բանվորներն աշխատում են օրվա ընթացքում: Այսօր ժամը 10:00-ին բանվորներին բաժանել են նոր շինարարական սաղավարտներ եւ բաճկոններ:

Հարկ է նշել, որ այս հատվածի վերականգնումը տարիներ շարունակ քննարկման թեմա է դարձել՝ ինչպես Վրաստանի եւ Հայաստանի բնակիչների, այնպես էլ այդ երկրների պաշտոնատար անձանց միջեւ: Նախընտրական եւ ուղղակի խոստումների արդյունքում, վերջապես, Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպատամենտը 2018 թվականին հայտարարեց Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի հիմնանորոգման համար տենդեր: Մրցույթին մասնակցում էին երկու ընկերություններ, տենդերը շահեց «Սաքմիլսադենմշենեբելի» ընկերությունը՝ 13 808 673 լարիի չափով: Կողմերի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի հուլիսի 6-ին: Աշխատանքները սկսվել էին սույն տարվա ամռանը, սակայն դրանք միայն ծանրացրել են ճանապարհի վիճակը, քանի որ հիմնական աշխատանքն իրականացվել է հին ճանապարհի ապասարման համար: Այս տարի շինարարները վերսկսեցին աշխատանքը 1-2 շաբաթ առաջ, իսկ վերանորոգման վերջնաժամկետը` 2019 թ. նոյեմբերի 6-ն է: