Ապրիլի 25-26-ը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոկիո գյուղում տեղի ունեցավ ֆուտբոլային մրցաշար, նվիրված Կարեն Հակոբյանի հիշատակին:
Կոկիոյում անցկացվող ֆուտբոլի մրցաշարին մասնակցեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի 10 գյուղերի թիմերը:
Ֆուտբոլային մրցաշարը կազմակերպվել էր Կոկիո գյուղի երիտասարդության կողմից: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Էխտիլա գյուղի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեցին տանտերերը (Կոկիոյի թիմը), երրորդ տեղը զբաղեցրեց Ղադոյի (Ղադոլար) թիմը:
Մրցաշարից հետո լավագույն խաղացողներին ու դարպասապահներին փոխանցեցին նվերներ:
«Տանտերերը բացառություն արեցին եւ իրենց պատվավոր երկրորդ տեղը փոխանցեցին Ղադոյի թիմին, դրանով նրանք հայտնվեցին երրորդ տեղում», – ասաց կազմակերպիչներից մեկը` Սերգեյ Հակոբյանը:
Բրատիսլավ Իգիթխանյան