Տարածաշրջանային ֆուտբոլի առաջնությունում Ախալքալաքի մարզադպրոցի թիմը առաջին տեղը զբաղեցրեց, որտեղ խաղում էին 2005-2006 թթ.-ին ծնված երեխաները:

football

«Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ֆուտբոլի ֆեդերացիա-2011»-ն արդեն 7-րդ շրջանն է, ինչ կազմակերպում է առաջնություն տարբեր տարիքային խմբերի մարզական թիմերի միջև:

Այս տարի տարածաշրջանային առաջնությանը մասնակցում էին 20 թիմ, երեք տարիքային խմբերում: Խաղերն անցկացվեցին 2017 թ.-ի ապրիլից մինչև նոյեմբեր:

Ախալքալաքից մարզադպրոցից այս առաջնությանը մասնակցեց 2 թիմ (մի թիմը 2003-2004 թթ.-ին ծնված խաղացողները, և երկրորդը` 2005-2006թթ.-ին ծնվածները):

Նոյեմբերի 26-ին Ախալցիխեում տեղի ունեցավ թիմերի և խաղացողների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

2005-2006 թթ.-ին ծնված խաղացողների թիմերի մեջ չեմպիոն դարձավ Ախալքալաքի մարզադպրոցի ֆուտբոլային թիմը մարզիչ Արամ Սուքիասյանի գլխավորությամբ: Երկրորդ տեղում է Ախալցիխեի «Մեսխեթի» ֆուտբոլային ակադեմիան, երրորդ տեղում` Ադիգենի «Զարզմա» ֆուտբոլային ակումբը: Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով և մեդալներով:

Բացի այդ, ֆուտբոլիստները պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում: Ախալքալաքի մարզադպրոցի ֆուտբոլիստ Արման Հարությունյանը պարգևատրվեց «Լավագույն դարպասապահ» անվանակարգում: «Լավագույն խաղացող» անվանակարգում մրցանակը նույնպես շնորհվեց ախալքալաքցի ֆուտբոլիստ Զորիկ Կիրակոսյանին: «Լավագույն ռմբարկու» անվանակարգում մրցանակը շնորհվեց Ախալցիխեի մարզիկին:

football 1

Հայկանուշ Կարաբեկյան