Այսօր Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում կայացել է Վրաստանի ֆուտբոլի առաջնության հերթական խաղը։ Ախալքալաքի «Աբուլը» սեփական հարկի տակ ընդունել է Խաշուրիի «Իվերիային»։ Խաղն ավարտվել է 0:0 հաշվով:
Սա Վրաստանի առաջնության տասնհինգերորդ խաղն է։ Հաջորդ խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին «Կասպի» թիմի հետ։
Ախալքալաքի «Աբուլն» այժմ առաջնությունում առաջին տեղում է, իսկ «Իվերիան» չորրորդ տեղում։ Նրանք առայժմ պահպանում են իրենց տեղերը, սակայն, կախված նրանից, թե ինչպես կխաղան մյուս թիմերը միմյանց միջև, նրանց տեղերը կարող են փոփոխվել։