Երեկ, ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Ախալքալաքի երիտասարդությունը կազմակերպեց ջահերով երթ, պահանջելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչում ու դատապարտում:

Genocide 2

Երթը մեկնարկեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնից, որտեղից երիտասարդական միության անդամները, աշակերտները եւ ուսուցիչները ուղղվեցին դեպի նախկին զինվորական ավան:

Genocide 1

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում էր մասնակցել աշխարհի բազում քաղաքներում տեղի ունեցող Ցեղասպանության դեմ բողոքի ամենամյա ցույցերին, հավաքվել էին նախկին զինվորական ավանի մոտ: Երիտասարդները՝ վանկարկելով «Ճանաչում, հատուցում» շարունակեցին երթը դեպի Ախալքալաքի բերդ: Այնտեղ, երթի մասնակիցները վառեցին իրենց ջահերը եւ շարժվեցին Ազատության կենտրոնական փողոցով:

Genocide 6

Genocide 9jpg

Մոտ 300-400 ջահակիրներ Բերդի տարածքից ուղղվեցին դեպի Սբ Խաչ եկեղեցի, որտեղ նրանք աղոթեցին սուրբ նահատակների, Ցեղասպանության զոհերի համար: 2015 թվականին Ցեղասպանության 1.5 միլիոն զոհեր սրբացվել են:

Genocide 12

«Մենք, ջահերով երթի մասնակիցներս, իշխանություններից պահանջում ենք ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այս արդար քայլով մենք կհամալրենք այն երկրների ցանկը, որոնք ճանաչելով Ցեղասպանությունը, միանում են համաշխարհային հանրության պայքարին` ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար», – ասաց Երիտասարդական միության անդամը:

Genocide8

Բրատիսլավ Իգիթխանյան