Երեկ, ապրիլի 23-ին Մոսկվայի հայկական եկեղեցու` Սբ. Պայծառակերպություն տաճարի տարածքում, նախատեսված էր ակցիա անցկացնել նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցու վարչակազմի արգելքի պատճառով ինքնատիպ ֆլեշ-մոբը տեղի չի ունեցել:
Ֆլեշմոբի որպես կազմակերպիչ էր ներկայացել Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան (ՄՀԵԱ) էր: Ասոցիացիայի ակտիվիստ Ռուբենի խոսքերով, ֆլեշ-մոբը վարչակազմի հետ համաձայնեցվել էր դեռ մեկ ամիս առաջ: Այն ժամանակ կազմակերպիչները պատմեցին ֆլեշմոբի հայեցակարգի մասին եւ համաձայնություն ստացան եկեղեցու կողմից:
Միջոցառման նախօրեին ասոցիացիայի անդամները կանչվել են եկեղեցու վարչակազմի հետ հանդիպման, որտեղ նրանց հաղորդել են, որ չեն կարող տալ ֆլեշմոբ անցկացնելու թույլտվություն: Սկզբում պատճառն անվանվել է այն, որ պաստառին ի հայտ էր եկել մեկ այլ կազմակերպության (Ռուսաստանի հայերի միություն` ՌՀՄ) տարբերանշանը, որը, ըստ եկեղեցու ներկայացուցիչների, նախապես հայտարարված չէր որպես կազմակերպիչ, այնուհետև, համացանցում տեղեկատվություն հայտնվեց մեկ այլ ակցիայի՝ ջահերով երթի անցկացման մասին, որը համաձայնեցված չէր որեւէ կառույցի հետ:
Միեւնույն ժամանակ, Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան նշում է, որ երրորդ կողմնակի կազմակերպությունները աֆիշայի վրա նշվել են միայն այն պատճառով, որ նրանք տրամադրել են տեղեկատվական աջակցություն՝ միջոցառման մասին տեղեկատվության տարածման առումով, եւ ՄՀԵԱ-ն որևէ կապ չունի ջահերով երթի հետ: Դրանից հետո եկեղեցին միևնույն է թույլտվություն չի տվել ֆլեշ-մոբ անցկացնելու համար, եւ խորհուրդ տրվել այն տեղափոխել կայանատեղու տարածք: Կազմակերպիչները հրաժարվել են, քանի որ, ըստ իրենց` դա նահատակված նախնիների հիշատակի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդիտարկվեր:
Ֆլեշ-մոբը պետք է տեղի ունենար ապրիլի 23-ին, ժամը 16:00-ին: Ըստ հայեցակարգի, մասնակիցները պետք է այնպես շարադասվեին, որպիսի պատկերվեր Սեւրի պայմանագրով Հայաստանի սահմանները: Նրանց ձեռքերում պետք է լինեին կարմիր խորանարդներ, որոնք, ազդանշանի հրահանգով վերածվում էին անմոռուկների: Այդ ամենը նախատեսվում էր տեսախցիկներով վերևից նկարահանել:
Ամալյա Բաբայան