Ախալքալաքում «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը բացել է անվճար իրավաբանական օգնության կենտրոն, որը խորհրդատվություններ կանցկացնի, ինչպես նաև կօգնի փաստաթղթեր կազմելու գործում:
Կենտրոնի իրավաբանը Իվ. Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Գուրգեն Եզոյանն է: Յուրաքանչյուրը կարող է դիմել իրավաբանական օգնության կենտրոն: Խորհրդատվություններ են իրականացվում վարչական և քրեական գործերով: Կենտրոնում նաև կօգնեն դատարան ներկայացնելու համար փաստաթղթեր կազմելու գործում:
5 օրվա ընթացքում իրավաբանին արդեն 12 հոգի է դիմել, տարբեր հարցերով՝ դատական գործերի առնչությամբ, հողերի գրանցման և Վրաստանի քաղաքացիության վերականգնման և ձեռքբերման հետ կապված հարցերի վերաբերյալ: Կենտրոնը գտնվում է Ախալքալաքում, Դարբինյան փող. 26 հասցեում: