Վաղվանից Վրաստանում եղանակը կպարզվի և կտաքանա: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, այսօր Վրաստանում ցուրտ և տեղումներով եղանակը կպահպանվի:

«Մայիսի 27-28-ն ընդհանուր տաք ֆոնին միայն առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 26-ին օդի ջերմաստիճանը Վրաստանի հարթավայրերում և ցածրադիր գոտիներում սպասվում է +23, +28 աստիճան, իսկ մայիսի 27-28-ը՝ մինչև +28, +33 աստիճան տաք կլինի: Այսօր Թբիլիսիում անձրև կտեղա, իսկ մայիսի 26-ից կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-27-ը կլինի +25, +27 աստիճան, իսկ մայիսի 28-ին այն տաքանալու է մինչև +31 աստիճան», – ասվում է տեղեկատվության մեջ: