Եթե 2019 թվականի համեմատ 2020-ին ծնելիությունը աճել էր, ապա շտապում ենք հայտնել, որ 2020-ի համեմատ 2021-ին ևս ցուցանիշը բարձր է։
2019թ.-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը ծնվել է 404 երեխա՝ 224 տղա և 180 աղջիկ։
2020 թվականի նույն ժամանակահատվածում ծնվել է 425 երեխա՝ 215 տղա և 210 աղջի։
2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում Ախալքալաքի հոսպիտալում ծնվել է 484 երեխա՝ 278 տղա և 206 աղջիկ: Ճիշտ է անցած երկու տարվա վիճակագրության հետ համեմատած երեք օր ավել է այս տարվա վիճակագրությունը, սակայն աճը զգալիորեն զգացվում է։
2019թ.-ին կատարվել է հղիության արհեստական 80 ընդհատում, իսկ 2021-ին այդ թիվը աճել է, դառնալով՝ 126:
2019թ.-ին գրանցվել է վիժման 90 դեպք, 2020-ին՝ 77, իսկ 2021-ին այդ թիվը նվազել է, դառնալով՝ 66։