Վրաստանի ներքին գործերի նախարարության համատեղ գործողությունների կենտրոնի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում միացված են 115 ճանապարհային երթեւեկությանը հետևելու համար տեսախցիկներ՝ Ախալքալաքում, Ախալցիխեում և Բորժոմիում: Մոտ ապագայում դրանք պիտի տեղադրվեն նաև Նինոծմինդայում, Ասպինձայում և Ադիգենում:
Որտեղ են գտնվում տեսախցիկներն Ախալքալաքում…
Ախալքալաքում տեղադրված է 18 տեսաձայնագրիչ տեսախցիկներ (որոնք նույնականացնում են համարանիշները) հետեւյալ փողոցներում.
Գուսան Հավասու և Ազատության (Թավիսուփլեբա) փողոցների խաչմերուկում
Նախկին զինվորական թիվ 1 ավանի եւ քաղաքից դուրս գալու ճանապարհին` Նինոծմինդայի ուղղությամբ,
Ազատության փողոցում,
Դարբինյան և Ազատության փողոցների խաչմերուկում,
Ախալքալաքի մուտքի մոտ,
Ազատության եւ Ջավախիշվիլիի փողոցների խաչմերուկում,
Նալբանդյան փողոցում,
Ռուսթավելի-Ազատություն խաչմերուկում,
Ճավճավաձե-Ազատություն խաչմերուկում:
Ախալքալաքում դեռևս չեն պատրաստվում տեսախցիկներ ավելացնել:
Ախալցիխեում տեղադրված է 49 «խելացի» տեսախցիկ:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, կտեղադրվեն լրացուցիչ 50 տեսախցիկ` Ադիգենում 22-ը, 9-ը` Ասպինձայում, 14-ը՝ Նինոծմինդայում, 4-ը՝ Ախալցիխեում, 1-ը` Բորժոմիում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, Սամցխե-Ջավախքում 2018 թ.-ից մինչեւ 2019 թ. ընկած ժամանակահատվածում խելացի տեսախցիկներն արձանագրել են 365 խախտում:
Նյութը պատրաստված է Sknews.ge-ի տեղեկատվության հիման վրա