Այսօր՝ հունվարի 19-ին, Ախալքալաքի Վրաց ուղղափառ եկեղեցում Տիրոջ Մկրտության մեծ տոնի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ, որից հետո հավատացյալները հայր Ալեքսանդրեի գլխավորությամբ ուղեւորվել են Փարվանա գետի ափ: Խոսպիո գյուղի մոտ, որտեղ Սրբազան Հայրը կատարել է գետի օծման արարողակարգը, ապա մկրտել է երկու փոքրիկի:

IMG_0121

IMG_0098

Ախալքալաքը գոհացնում է բնակիչներին անոմալ տաք ձմեռով, և այս օրը բացառություն չէր, Աստվածահայտնությանը բնորոշ ցրտահարությունների և ձյան փոխարեն՝ արև էր, կանաչ և +2 աստիճան Ցելսիուս։ Խոսպիոյում Փարվանա գետի մոտ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել՝ մկրտվեցին 2 տարեկան տղան և մի աղջնակ, որից հետո բոլոր ցանկացողները մտան ջուրը՝ օծված ջրով լողանալու։ Լողանալու վայրում մոբիլիզացված էին փրկարարները։

IMG_0138

IMG_0164

IMG_0171

IMG_0201

IMG_0216

Աստվածահայտնության տոնը 12 տաղավար տոներից մեկն է։ Այն կապված է Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում Փրկչի մկրտության հետ: Այս օրվանից սկիզբ է առնում առաջին եկեղեցական խորհուրդը՝ մկրտության ծեսը։ Ջրօրհնեքը կոչվում է նաև Աստծո հայտնության տոն: Ըստ Ավետարանի, հենց այս օրը հայտնվեց Երրորդությունն ամբողջությամբ. Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին հայտնվեց աղավնու տեսքով, և երկնքից մի ձայն ասաց. «Սա է իմ սիրելի Որդին. որով ես գոհանում եմ»։

IMG_0240

IMG_0243