Թբիլիսիում շարունակվում են տաքսու վարորդների նորարարությունների դեմ բողոքի ցուցերը: Ցուցարարները պահանջում են թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա:

Թբիլիսիում տաքսու վարորդները բողոքի ցույց են կազմակերպել նոր կարգափոխումների դեմ, ըստ որոնց մեքենաները պետք է ծածկվեն սպիտակ գույնի ծածկաթաղանթով (պլյոնկա):

Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետարանը տաքսու վարորդներին պարտադրել էր մեքենաները վերաներկել սպիտակ գույներով, ինչը նույնպես բարկացրել էր վարորդներին: Նրանք գտնում են, որ դա վնաս կհասցնի ավտոմեքենային և կիջեցնի նրա գինը,- հաղորդում է www.1tv.ge-ին:

Ցուցարարները հավաքվել էին Ագրարային համալսարանի մոտ, և այդտեղից ավտոշարասյունն ուղղվել էր դեպի Իվանիշվիլիի տուն:

taksi

Մի քանի ցուցարարներ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է ներկայացվել քրեական հոդվածներով: Ավտոմեքենաները տարհանվում են ավտոքարշակների (էվակուատոր) միջոցով:

Հիշեցնենք, որ 2018 թ. Կալաձեի նախաձեռնությամբ Թբիլիսիում սկսվեցին տաքսիների ոլորտը կարգավորող բարեփոխումներ: Առաջին փուլում ներկայացվեց տաքսու վարորդների պարտադիր վերանայումը: Երկրորդ փուլը ենթադրում է 2019 թվականի հոկտեմբերի 1-ից տաքսիների բաժանումը երկու կատեգորիաների՝ «Ա» և «Բ», «Ա»-ն նրանց համար է, ում համար տաքսի վարելը եկամտի հիմնական աղբյուրն է, իսկ «Բ»-ն՝ նրանց համար, ով աշխատում է որպես տաքսու վարորդ, որպես լրացուցիչ գումար վաստակելու միջոց: Տաքսիների վարորդների հենց առաջին կատեգորիայի համար էլ ներկայացվեց ավտոմեքենաների պարտադիր սպիտակ գույնի լինելը:

taksi2