Մասնավոր հատվածում աշխատատեղերը պահպանելու համար, կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, մայիսի 1-ից սկսած, 6 ամսվա ընթացքում, մինչև 1 500 լարի աշխատավարձ ստացող աշխատողներն ազատվում են 750 լարի եկամտահարկից՝ ամբողջ աշխատավարձի:
Որպեսզի բիզնեսի և մասնավոր հատվածի աշխատատեղերը պահպանվեն, կառավարությունը հակաճգնաժամային ծրագրում մշակել է սխեմա, որը կօգնի գործատուին փոքր-ինչ նվազեցնել աշխատողների աշխատավարձերի ծախսը: Հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ընթացքում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ դա արվում է, որպեսզի բիզնեսը պահպանի աշխատատեղերը:
«Որպեսզի բիզնեսը կարողանա տանել այն բեռի մի մասը, որն այժմ բոլորի վրա է՝ պետության, կառավարության, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն», – ասել է նա:
Այսպիսով, մասնավոր հատվածի բոլոր գործատուները, ովքեր ունեն վարձակալած աշխատողներ և վճարում են եկամտահարկ նրանց աշխատավարձի դիմաց, կարող են օգտվել հարկային արտոնությունից 6 ամսվա ընթացքում: Այսինքն՝ 2020 թվականի մայիսից ներառյալ հոկտեմբեր, աշխատավարձերը փոխանցելու ընթացքում գործատուն կարող է 750 լարի եկամտահարկը չփոխանցել այն աշխատողներին, որոնց աշխատավարձը չի գերազանցում 1500 լարին: Ամսական հարկային արտոնությունը չպետք է գերազանցի 150 լարին: Եթե գործատուն օգտվում է այդ հնարավորությունից, ապա նա պարզապես պետք է նշի այս արտոնության օգտագործումը ամսական հայտարարագրում, որը լրացվում է մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Պետք է նշել, որ բոլոր հարկային արտոնությունները, որոնցից մինչ այժմ օգտվել են աշխատողները, կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն, շարունակում են մնալ ուժի մեջ: