Ախալքալաքում ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը յուրովի նշեց ՆԱՏՕ-ի 70-ամյակը:
Ապրիլի 4-ին Ախալքալաքում երիտասարդ կամավորները ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնում կազմակերպել էին տեղեկատվական քարոզարշավ, բնակիչներին բաժանելով նրանց համար հասանելի հայերեն լեզվով բուկլետներ:
Բնակչությանը տեղեկացնելու միջոցով կենտրոնը նշեց ՆԱՏՕ-ի 70-ամյակը, որը նշվում է ապրիլի 4-ին:
ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է, որը միավորում է եվրոպական շատ երկրներ, ԱՄՆ-ն և Կանադան: Հիմնադրվել է 1949-ի ապրիլի 4-ին, ԱՄՆ-ում՝ Եվրոպային խորհրդային ազդեցությունից պաշտպանելու նպատակով: Ներկայումս ՆԱՏՕ-ի անդամ է հանդիսանում 29 պետություն:
Ախալքալաքում օրն ավարտվեց Մշակույթի տան պատին, գարնանային առատ ձյան ներքո Վրաստանի և ՆԱՏՕ-ի լուսավորված դրոշներով: