Աղմաշենեբելի և Ազատություն փողոցներում տեղի ունեցած վթարների հետևանքով քաղաքի մի մասը ժամանակավորապես մնացել է առանց ջրի, իսկ մյուս հատվածներում ջրի ճնշումն է ընկել:
Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլիի խոսքով, ջրամատակարարման համակարգից անջատված է մեկ ջրատար գիծ:
«Ընդհանուր քաղաքում ջուր կա, միայն խողովակների ճնշումն է ընկել։ Ամեն ինչ կկարգավորվի 2 ժամվա ընթացքում։ Մենք աշխատում ենք վթարի վերացման ուղղությամբ: Երկու վթար ունենք Աղմաշենեբելի փողոցի վրա՝ Խոսպիո գյուղի մոտ և Ազատության փողոցում»,- ասում է Գիորգի Վախթանգիշվիլին։
Առավոտից Ախալքալաքում խմելու ջուրն ընդահտումերով է հոսում: