Ռուսաստանում չեն բացառում Վրաստանի հետ ավիաչվերթների արգելքի մասին որոշման վերանայումը: Այս մասին «Կոմերսանտ» ռուսական հրատարակությանը հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:

«Պետք է լինեն հետևողական քայլեր: Եթե Վրաստանում նորմալանա իրավիճակը, դադարի ռուսատյացությունը, լինեն մեր քաղաքացիների անվտանգության երաշխիքներ, հնարավոր կլինի զրուցել ավիաչվերթների մասին»,- հայտնել են «Կոմերսանտին» Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում:

Դրա հետ մեկտեղ, լրատվամիջոցի տեղեկությամբ, նախարարությունում նշում են, որ թվարկած պայմանները բավարարելուց հետո հնարավոր կլինի աշխատանքը վերսկսել Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման գաղափարի շուրջ:

«Կոմերսանտի» տվյալներով, Վրաստանի հետ այցագրային ռեժիմի չեղարկման հարցով Ռուսաստանում եղել է միջգերատեսչական համաձայնություն և հրամանն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ էր միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը:

Նյութը 1tv.ge-ից