Ախալքալաքի երիտասարդական կրթա-մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ամենայն հայոց բանաստեղծ եւ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հերթական միջոցառումը: Երեկոն նվիրված էր բանաստեղծի քառյակներին:

Կենտրոնի աշակերտները ընթերցել են Թումանյանի քառյակները, երգել, պարել, ներկայացրել են նաեւ որոշ բեմականացումներ:

tumanyan1

Քառյակներն ամենատարածված հանգավորումներով պոեզիան է: Քառյակներ գրել են բազմաթիվ հայտնի գրողներ եւ մտածողներ, ինչպիսիք են՝ Սահակ Պարթեւը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին եւ ուրիշներ:

tumanyan5

Կենտրոնի երեխաներին իր երախտիքի խոսքը հայտնեց պատմաբան Վաչագան Ռստակյանը:

tumanyan2

«Հովհաննես Թումանյանը մահացել է 1923 թ.-ի մարտի 23- ին, Մոսկվայում, ով քառյակներ սկսել է գրել իր կյանքի վերջին տարիներին: Քառյակը գրական ժանր է, որի միջոցով մարդը թղթին է փոխանցում է իր մտքերը, իր տեսածն ու լսածը: Ես հիացած եմ ձեզանով, շնորհակալություն », – ասել է Վաչագան Ռստակյանը:

tumanyan4

«Մեր միջոցառումներն առաջնորդվում են ոչ թե դպրոցական դասընթացների ծրագրերով, այլ ազգային հայապահպան միջոցառումներ են: Անցյալ տարվա ընթացքում կազմակերպել ենք 1000 + 1 միջոցառումներ: Այս տարի էլ կկազմակերպենք, դրա համար մեր միջոցառումները չեն կարող երկար լինել, բայց դրանք «համով» են», – ասել Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադեւոսյանը:

tumanyan6

Հովհաննես Թումանյանին եւ Կոմիտասին նվիրված միջոցառումներն երիտասարդական կենտրոնում անցկացվում են ամեն շաբաթ օր:

tumanyan11

Շուշան Շիրինյան