Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության ընդերքի ազգային գործակալությունը, Աջարիայի շրջանի Քոբուլեթի Խալա գյուղում ոսկու ուսումնասիրման եւ արդյունահանման նպատակի համար հայտարարել է էլեկտրոնային աճուրդ:
Աճուրդի պայմանների համաձայն, ազնիվ եւ հազվադեպ մետաղների որոնման եւ հանքարդյունահանման աշխատանքները պետք է իրականացվեն ժամանակակից ստանդարտներին եւ մեթոդներին համապատասխան: Հանքաարդյունաբերությունը կազմակերպելու համար պետք է ծախսվի առնվազն 2,5 միլիոն լարի (մոտ 926 հազար դոլար):
Բացի այդ, ոսկու որոնման եւ հանքարդյունաբերության աշխատանքների համար առնվազն 30 մարդ կտեղավորվի աշխատանքի: Աճուրդը կավարտվի ապրիլի 15-ին: Աջարիայի հեռուստատեսության տեղեկատվության համաձայն, Խալա գյուղին կից տարածքում գտնվող երկրաբանական ուսումնասիրություններն անցկացվել են դեռևս 1970- 80-ական թվականներին:
«Պաշարների մասին տեղեկատվություն չկա: Որոնման աշխատանքները կատարվել են կոմունիստների ժամանակ էլ, բայց նրանք փնտրում էին ոչ թե ոսկի, այլ պոլիմետաղներ: Լաբորատորիայում ստուգելիս, որտեղ նրանք սովորաբար ստուգում են բոլոր մետաղների բաղադրությունը, պարզվել է, որ դա ոսկի է», – պատմում է աշխարհագրագետ Սոսո Ժղենտին Աջարիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Վրաստանում ոսկու արդյունահանությամբ զբաղվել են դեռևս հին ժամանակներից: Սրա մասին վկայում է նաև արգոնավորդների լեգենդը, որոնք ոսկե գեղմի հետևից արշավել են Կոլխիդա: Ոսկու արդյունահանումը իրականացվում է Վրաստանում նաև մեր ժամանակներում: 2018 թ. տվյալների համաձայն, ոսկին արդյունահանվող ապրանքների առաջին տասնյակում է: Անցյալ տարի վերամշակված եւ կիսամշակված վրացական ոսկու արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 2,1%: Ընդհանուր մեկ տարվա ընթացքում արտահանվել է շուրջ 70 մլն դոլարի ոսկի:
Նյութը՝ bizzone.info -ից