Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները նորածնին գնելու/վաճառելու փաստով բերման են ենթարկել երեք անձի:

Հետաքննության համաձայն, 2020 թվականի հունիսի 18-ին Դուշեթիից ընտանեկան զույգը տղա են ունեցել: Որպեսզի խոշոր գումար ստանան, նրանք որոշել են վաճառել իրենց որդուն: Ծնողները կապ են հաստատել մի մարդու հետ, որը պայմանավորվել է 5000 դոլարով նորածնին գնել, ինչին նրանք տվել են իրենց համաձայնությունը:

Դրանից հետո նշված անձը Վրաստանի հանրային ռեեստրի ծառայությունում անցել է գրանցումը որպես երեխայի հայր և ստացել ծննդյան վկայականը: Գործարքի համաձայն 5000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է երեխայի ծնողներին: Այդ պահին նրանք բերման են ենթարկվել:

Այժմ գործարքի կողմերին սպառնում է երկուսից մինչև հինգ տարի ազատազրկում: