Ճանապարհային դեպարտամենտի կայքը տեղեկացնում է, որ փակ է Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ ավտոմայրուղու հատվածը՝ «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը, իսկ Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհին կան սահմանափակումներ:

«Բոլոր տիպի տրանսպորտների համար արգելափակումները գործում են նաև   Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս  ավտոմայրուղու՝ Գուդաուրի-Կոբի հատվածում` ձնաբքի պատճառով », – ասվում է հաղորդագրությունում:

Սահմանափակումները գործում են Մլեթա-Գուդաուրի  հատվածում, այնտեղ արգելվում է կանգ առնել:

Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհին կան սահմանափակումներ: Արգելվում է երթևեկությունը՝ կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար:

Ավտովարորդների կողմից  տվյալ  ռեժիմի պահպանմանը հետևում է    պարեկային ոստիկանությունը: