Այսօր, մարտի 21-ին «Մեսխ-դեմոկրատների միություն» ոչ կառավարական կազմակերպության Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնության» ծրագրի շրջանակներում անցկացված ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը:
Ուսումնասիրությունը իրականացվել են Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը (KAS), Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (CSI), Վրացական ռազմավարական հետազոտությունների և մշակվածության կենտրոնը (CSRDG), Խորհրդատվական և ուսուցման կենտրոնը (CTC) և Կրթության զարգացման և զբաղվածության կենտրոնը (EDEC): Շնորհանդեսը կազմակերպվել էր Սամցխե-Ջավախեթիի HUB-ի կազմում գտնվող հասարակական կազմակերպությունների համար:
Ուսումնասիրությանը մասնակցել են 2853 մարդ՝ մայրաքաղաքից, խոշոր քաղաքներից, փոքր քաղաքներից և գյուղերից, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Հարցազրույցներն անցկացվել են 2017 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով: Ուսումնասիրությունը ցույց է տալիս բնակչության վերաբերմունքը հասարակական կազմակերպությունների նկատմամբ, նրանց գործունեության ակնկալիքները, ոչ կառավարական կազմակերպությունների մասին տեղեկատվության աղբյուրները և շատ ավելին:
Ուսումնասիրությունից ելնելով՝ հարցվողներից շատերը կարևոր չեն համարում լինել ոչ կառավարական սեկտորում: Հարցվածների 36 %-ը համարում է, որ քաղաքացիական ակտիվություն է ծառ տնկելը, 30%-ը՝ շրջակա միջավայրը մաքրելը, 23%-ը՝ տարբեր պետական միջոցառումներին մասնակցությունը, 22%-ը՝ ինքնակառավարմանը տարբեր հարցերով դիմելը, իսկ 15%-ը՝ խնդրագրի (պետիցիա) ստորագրումը:
Հարցվածները կարծում են, որ հնարավոր է նպաստել Վրաստանի սոցիալ-տնտեսական կյանքին, եթե մասնակցես ընտրություններին (հարցվածների 78%-ը): Հարցվածների 73%-ը գտնում է, որ դրան կարելի է հասնել` մասնակցելով նախագահական և խորհրդարանական ընտրություններին: 63%-ը կարծում է, որ արդյունքի կարելի է հասնել` նպաստելով խնդրի լուծման նախաձեռնությանը, իսկ 53%-ը կարծում է, որ սոցիալ-տնտեսական զարգացմանը կարելի է հասնել տեղական հասարակական կազմակերպությունների օգնությամբ:
2000-ականների սկզբին դիտարկված ՀԿ-ների բումը դանդաղորեն մարում է, մնում են միայն մի քանի խանդավառությամբ տոգորվածներ, սակայն առողջ քաղաքացիական հասարակության համար շատ կարևոր է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը: