Արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիները մայիսին անվճար կստանան Վրաստանի քաղաքացու անձնագիր: Այս մասին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել է խորհրդարանի լիագումար նիստին իր ելույթի ժամանակ:

Ըստ նախարարի, ակցիան կտևի մեկ ամիս:

«Նախորդ տարի մենք հյուպատոսարաններում ունեինք ակցիա, որպեսզի արտասահմանում գտնվող մեր հայրենակիցները կարողանային ստանալ այն անձը հաստատող վկայականը, որը նրանց համար ամենակարևորն է: Սա էլեկտրոնային անձը հաստատող վկայականը չէ, այլ 50 դոլլարանոց անձնագիր: Սա այս փաստաթղթի արժեքի 70 տոկոսանոց զեղչ է և այս ակցիայից օգտվել է 5000 մարդ:

Այժմ կարող եմ ասել, որ մայիսին՝ Վրաստանի անկախության ամսվա ողջ ընթացքում, մեր հայրենակիցները կկարողանան Վրաստանի քաղաքացու անձնագիրը ստանալ անվճար և ես ապավինում եմ ԱԳՆ-ի աջակցությանը»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին:

Միևնույն ժամանակ, խորհրդարանում իր ելույթում Արդարադատության նախարարը խոսել է մեկ այլ ակցիայի մասին էլ, որը վերաբերում է թղթե անձը հաստատող փաստաթուղթ ունեցող քաղաքացիներին: Նախարարի խոսքով, այդպիսի փաստաթուղթ ունեցող քաղաքացիները կարող են ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը անվճար ստանալ՝ Վրաստանի անձնագիր և էլեկտրոնային անձը հաստատող փաստաթուղթ:

Նյութը՝ 1tv.ge-ի