Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ խոսել է ոչ միայն եղբայրական երկրների բարիդրացիական հարաբերությունների մասին, այլև խանգարող հանգամանքների մասին:
Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 14-ին, Սալոմե Զուրաբիշվիլիի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությամբ, Ազգային ժողովում ձևավորվում է Վրաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խումբ, որը կօգնի համագործակցել միջազգային ասպարեզում:
Սալոմե Զուրաբիշվիլին այդ մտքին համաձայն է:
«Դուք նաեւ նշեցիք մեր համագործակցությունը կոնֆլիկտային հարցերում եւ սա շատ կարեւոր է: Այս կոնֆլիկտները, երեւի, մեր տարածաշրջանի համար այն է, ինչը բոլորից շատ է կանխում մեր միասնական առաջընթացը: Ինչպես գիտեք Վրաստանում կա երկու օկուպացված տարածք եւ մեզ համար, եթե խոսում ենք պետության հետաքրքրությունների մասին, ամենակարեւորը այն է, որ մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջությունը ընդունված լինի եւ ոչ միայն խոսքով, այլ նաեւ փաստերով: Այս տեսանկյունից ցավալի է, երբ Ղարաբաղից պատվիրակները գալիս են Աբխազիա եւ Հարավային Օսեթիա եւ բարձրացնում այս հարցը», – նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահը նաեւ ասել է, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունները պետք է համատեղ աշխատեն միջազգային նորմերի հիման վրա, հակամարտությունների կարգավորման նոր փուլի հասնելու համար:
«Եթե ոչ, ուրեմն ամեն ինչ, ինչի մասին էլ խոսենք – տնտեսական առաջընթաց, կայունություն, ավելի ու ավելի շատ հարաբերություններ եւ դրանց ընդլայնում, տրանսպորտային եւ լոգիստիկայի ցանցերի զարգացումը ԵՄ-ի եւ այլ երկրների հետ միայն խոսակցական հայտարարություն կլինեն: Վրաստանի տարածքում ապրում են ազգությամբ ինչպես հայեր, այնպել էլ ադրբեջանցիներ, եւ մեզ համար էլ կարող է շատ ցավոտ լինել կոնֆլիկտը՝ ինչպես այն ձեզ համար է, քանի որ եթե հակամարտությունը տարածվի մեր տարածքում այն Վրաստանի համար կործանարար կլինի», – նշել է Վրաստանի նախագահը Ազգային Ժողովում հանդիպման ժամանակ: