Պաշտոնական երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել տեղի կրթական ծրագրին:
Վրաստանի նախագահը` երկրի պետական պատվիրակության և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով:
«Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը Վրաստանի նախագահին ներկայացրել է ընթացիկ նախագծերը` «Թումո» ստուդիաները, «Թումո-ԵՄ» կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը:
Սալոմե Զուրաբիշվիլին նաև ծանոթացել է դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսեց «Թումո»-ի «Թմբաթա»-ի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և «Թումո»-ի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշել է նա:
Սալոմե Զուրաբիշվիլի այցը Հայաստան սկսվել էր երեկ, մարտի 16-ին և կավարտվի այսօր:
Հարկ է նշել, որ նմանատիպ կենտրոնի բացումը Վրաստանում, կոնկրետ Ախալքալաքում քննարկվում էր 2 տարի առաջ, սակայն քննարկումններից այն կողմ ոչինչ չձեռնարկվեց: