Վրաց-ռուսական հարաբերությունները օկուպացիայի պատճառով խորը փակուղու մեջ են հայտնվել եւ ելքը տեսանելի չէ, – այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ Առաջին ալիքի «Ազատ տեսլական» հաղորդման ժամանակ:
«Ռուսաստանը պատրաստ չէ ետ հրաժարվել իր որոշումից` մեր տարածաշրջանների ճանաչման մասին, եւ մենք երբեք չենք համակերպվի դրա հետ: Օկուպացիան շարունակվում է: Օկուպացիան էլ ավելի ծանր ձեւեր է ընդունում: Այսպես կոչված բորդերիզացումն է ընթանում, այնտեղ կառուցվում է պատնեշ, եւ դա, հավանաբար, չի դադարի: Իրատեսական տեսակետը այսպիսին է», – հայտարարել է Աբաշիձեն:
Նրա խոսքերով, ներկայիս իրականությունը 2008 թվականի իրադարձությունների արդյունքն է եւ դրանից հետո իրավիճակը չի փոխվել:
«Մենք չկարողացանք փոխել այս իրավիճակը, եւ դա 2008 թ. դժբախտության արդյունքն է: Օգոստոսյան պատերազմի ամենածանր հետեւանքը հենց այդ իրավական կողմը դարձավ եւ Մոսկվայի կողմից այդ տարածաշրջանների ճանաչումը որպես անկախ պետություններ: Քանի որ Ռուսաստանի ձեռքերը սանձազերծեցին, որպեսզի ստեղծեին նրանց համար այդ սահմանը եւ կառուցեին ենթակառուցվածքը: Եթե նրանց հետ խոսենք այս թեմայով, արտահայտենք վրդովմունք, քննադատություն եւ այլն, նրանք ասում են, որ նրանք ոչ մի առնչություն չունեն, իրենք անկախ պետություններ են, գնա եւ հիմա խոսիր Ցխինվալիի եւ Սուխումիի հետ: Մենք նման փակուղում ենք գտնվում կամ նման կախարդված շրջանում: Այս թեմայով, թե ինչպես լուծել այդ խնդիրը եւ որտեղ է ելքը, ռուսական կողմը, սկզբունքորեն, այլեւս մեզ հետ չի խոսում, նրանք դրել են վերջակետ», – հայտարարել է Աբաշիձեն: