«Ֆիթչ» (Fitch) վարկանիշային ընկերությունը Վրաստանի ինքնիշխան վարկային վարկանիշը «բիբի մինուսից» բարձրացրել է մինչև «բիբի»:

Վարկանիշային ընկերության գնահատմամբ, վարկանիշի բարելավումը պայմանավորված է 2018 թվականի ընթացքում կայուն մակրոէկոնոմիկական միջավայրի պահպանմամբ և արտաքին ցնցումների նկատմամբ կայունությամբ: Զեկույցում նշված է, որ չնայած տարածաշրջանում առկա ցնցումներին, երկրի էկոնոմիկան զարգացել է մեծ տեմպով, փոխարժեքը պահպանել է կայունությունը և Ազգային բանկը կարողացել է լրացնել պահուստները:

Դրա հետ մեկտեղ, գրավիչ ներդրումային և բիզնես-միջավայրը կառավարման որակի բարելավման հետ միասին ներկայացնում է վարկանիշի բարելավման կարևոր նպաստող գործոն: