Կառավարման որակի հետազոտության արդյունքում, Վրաստանի ամենախնդրահարույց ուղղությունը համարվում է պետական պաշտոնյաների նշանակման հարցը:
Գետենբերգի համալսարանի կառավարման որակի ուսումնասիրության ինստիտուտը հրապարակել է 159 երկրներում անցկացված ուսումնասիրության և այդ երկրներում կառավարման համակարգի զարգացման մակարդակի վերաբերյալ արդյունքները: Վրաստանում ուսումնասիրությունները անցկացվել են 2014 թվականին:
Ըստ հետազոտության ամենախնդրահարույցը Վրաստանում համարվում է պետական պաշտոնյաների նշանակման հարցը:
«Վրաստանում պետական ծառայության ընդունելության ժամանակ, ամենաքիչն է ուշադրություն դարձվում դիմումատուի պրոֆեսիոնալիզմի և ընդհանուր հմտությունների վրա: Շատ հաճախ, դիմումատուի այս կամ այն պետական պաշտոնին նշանակման ժամանակ, հատկապես ակտիվություն են ցուցաբերում պետության բարձրաստիճան քաղաքական գործիչները: Վրաստանում հաճախակի է զբաղեցրած պետական պաշտոնի ստանալու և թողնելու հարցը, ինչը կապված է բարձրաստիճան քաղաքական գործիչների պաշտոնների հետ: Այս ամենը ստեղծում է խնդիրներ պետական մարմիններում մասնագետներով համալրելուն», – ասված է հետազոտության մեջ:
Գետենբերգի համալսարանի ուսումնասիրության վերջում նշվում է,որ Վրաստանում նաև կան պրոբլեմներ կապված` կաշառակերության, պետական ռեսուրսների յուրացման, պետական պաշտոնյաների կողմից պետական գույքի վատնման հետ: Հետևյալ ոլորտում կան լուրջ թերություններ` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների մոտ, որոնք հաճախ լինում են անօրինական գործարքների անդամներ: