Ախալքալաքից և Նինոծմինդայից մեկական մանկապարտեզ մասնակցում է ԵԱՀԿ-ի բազմալեզու կրթական ծրագրին:
Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզում պատերին փակցված են պաստառներ տարբեր պատկերներով, մրգերով, երկրաչափական պատկերներով, մարդուկներով: Սեղանների վրա, արկղներում գույնզգույն խորանարդիկներ կան: Այս մանկապարտեզում երեխաները լեզուներ են սովորում այս ձեռնարկների միջոցով, հիմնական թեքումը շեշտադրվում է վրացերենի ուսուցման վրա: Այս ծրագիրը իրականացվում է ԵԱՀԿ-ի կողմից` «Աջակցություն բազմազգ կրթությանը» ծրագրի շրջանակներում:
Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան հարաբերությունների կենտրոնն օգնում է իրականացնել ծրագիրը:
Ծրագիրը ենթադրում է, որ մանկավարժները, ծրագրի կողմից ստացված գործնական ձեռնարկների շնորհիվ, կզարգացնեն երեխաների մոտ որոշակի բառապաշար, այդ թվում` վրացերենով, ինչը կօգնի երեխաներին ապագայում ավելի հեշտությամբ յուրացնել և սովորել լեզուներ, մասնավորապես՝ վրացերենը: Մեծ թվով նկարները կօգնեն խոսքի տեսողական ընկալման միջոցով ավելի արագ սովորել լեզուն: