Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի հատվածի շինարարության բանվորները, ովքեր 3-5 ամիս աշխատավարձ չեն ստացել, կանգնեցրել են Թուրքիայից «Ախալքալաքի» կայարան ժամանած բեռների վերաբեռնադրման գործընթացը:
ԲԹԿ-ի շուրջ 60 աշխատակից այսօր վերսկսել էր բողոքը՝ չվճարված աշխատավարձերի պատճառով: Ըստ ԲԹԿ-ի աշխատակիցների, նրանց պարտք են 5 ամսվա աշխատավարձ:
«Ինչ անենք, պարտքեր ունենք բանկերում, ոչ ոք չի մտածում մեր մասին: Մինչև ճիշտ և կոնկրետ պատասխան չլինի, թե երբ մեզ կփոխանցեն մեր աշխատավարձերը, թույլ չենք տա, որ նրանք շարունակեն բեռնափոխադրումը», – ասում է Բ. Հուսեյնովը:
Բողոքողները վախենում են, որ վրացական շուկան լքող «Դեյմիրյոլ» ընկերությունը չի մարի պարտքը:
«Ադրբեջանական երկաթուղիների» վրացական մասնաճյուղի ղեկավար Ազամաթ Բագիրովի խոսքերով, պարտքը 3 ամսվա համար է: Նրանք պարտքը ցանկանում են մարել մինչև օգոստոսի 15-ը:
Jnews-ը տեղում հետևում է իրադարձությունների ընթացքին: